24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«ԱՄՆ-ն լուրջ հավակնություններ ունի Հարավային Կովկասում»

«Սահմանային լարվածության թուլացման՝ երեք կետից բաղկացած առաջարկը հանրայինացնելուց առաջ բավական երկար պատրաստություններ են տարվել: Հիմա էլ քայլեր են ձեռնակրվում, էսկալացիայի թուլացման պետք է բերեն: Մյուս կողմից էսկալացիան լուրջ ոչնչի բերել չի կարող. այն միայն սահմանային լարվածություն կառաջացնի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` մեկնաբանելով ԱՄՆ օրենսդիրներների առաջարկած նախագիծը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը դիտարկեց, որ հատկապես վերջին ժամանակներս ամերիկյան կողմը բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «Կարծում եմ, որ սա պայամանավորված է Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում հետաքրքրության շրջանակների կտրուկ աճով»:

Լրագրողների դիտարկամնը, թե ինչպե՞ս իրեն կդրսևորի պաշտոնական Բաքուն ԱՄՆ կոնգրեսականների առաջարկից հետո, Կարապետյանն արձագանքեց.  «Ալիևից որևէ պարզ պատասխան սպասելը շատ դժվար է, քանի որ պատասխան պլանավորված էլ չէ: Ըստ երևույթին` կլինեն ցայտնոտային գործողություններ»:

Արամ Կարապետյանը նկատեց նաև, որ ԱՄՆ-ն հստակորեն գիտի, որ չկարողանալով կարգավորել Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրները` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական բեռն, ի վերջո, մնալու է իր ուսերին:

Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսականներն առաջարկում են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը: Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար և ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ