21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն դեմ չէ, ձեռնպահ է «փնթի» օրենքին

Ազգային ժողովը 62 կողմ, 3 դեմ և 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքը: Հիշեցնենք, նախագծի կիրառման արդյունքում նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը ամրապնդել, հստակեցնել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, բարձրացնել գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը:

Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ներկայացրած նախագիծը «փնթի է» և «թափթփված», այդ պատճառով իրենք ձեռնպահ են քվեարկելու՝ հույս ունենալով, որ օրենսդիրը երեք ընթերցում կկազմարպի, որպեսզի վերացվեն իրար հակասող և «փնթի» ձևակերպումները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ