28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք ոստիկանները կոտրել են հայկական եկեղեցու դուռը

Թուրք ոստիկանները կոտրել են Մարդին նահանգի Դերիք շրջանում գտնվող հայկական  Սբ. Գևորգ եկեղեցու (Կարմիր վանք) դուռը: Թուրքական «demokrathaber» լրատվական կայքը գրում է, որ ըստ ականատեսների պատմածի՝ եկեղեցու դուռը կոտրել են ոստիկանության հատուկ ստորաբաժնման աշխատակիցները, հայտնում է Ermenihaber.am-ը:

75-ամյա Հաթուն Ջաջուրը, որը կամավոր հիմունքներով  հետևում է եկեղեցու մաքրությանը, պատմել է, որ  հիվանդ թոռանը տարել է հիվանդանոց, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ տանը և եկեղեցում ամեն ինչ տակնուվրա է արված

«Նրանք կոտրել են եկեղեցու ոչ միայն գլխավոր մուտքի դուռը, այլ մնացած բոլոր դռները ևս»,-ասել է Ջաջուրը:

Նշենք, որ այս օրերին այս շրջանում նույնպես շարունակվում են թուրք-քրդական բախումները: Թուրք ոստիկանները քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացնում:

Մարդինի շրջանի ամենահին աղոթատեղիներից մեկը համարվող Սբ. Գևորգ եկեղեցին թվագրվում է 5-րդ դարով: Ըստ թուրքական աղբյուրի՝ Սբ. Գևորգ եկեղեցին ընդգրկված է Եվրոպայի ռիսկային 7 մշակութային հուշարձանի պահպանության ծրագրի մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ