18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ը տեղավորվում է ՀԱԿ-ի սցենարում

Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար ՀԱԿ-ի պատրաստած ձևաթերթի տակ ստորագրել են ՕԵԿ-ի բոլոր պատգամավորները: Հիշեցնենք, երեկ նախաձեռնությանը ՕԵԿ-ից միացել էին միայն Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը:

Անկախ պատգամավոր Ալիկ Արզումանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ՀԱԿ-ից իրեն դեռ չեն դիմել, երբ դիմեն` կմտածի միանալ, թե ոչ: Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, ով հայտնի է Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ընդդիմադիր վերաբերմունքով, ասաց` դեռ մտածում է միանալ, թե ոչ:

Հիշեցնենք Սահմանադրական դատարան մտնելու համար ՀԱԿ-ը պետք է ապահովի 27 պատգամավորի ստորագրություն: Նկատենք, որ այս պահին ձևաթերթի տակ կա 14 ստորագրություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ