28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քոչարյանը չկա, Զարուհին կա

Վերջերս աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում հետաքրքիր միտում է նկատվում։ Պատգամավորները «գրոհում են» ամբիոնն ու գրավում այն։ Այս նախադեպը մեր օրերում խորհրդարան ներմուծեց Զարուհի Փոստանջյանը, ով դարձել է ԱԺ նախագահության նյարդերի խոցելիության աստիճանը որոշող ինդիկատոր:

Ի դեպ, բազմազավակ մայր Զարուհի Փոստանջյանը գուցե Հայաստանում է «սպիտակ ագռավ», թե` հայ կնոջը չի սազում: Խորհրդարանական գլխավոր խոսափող-ամբիոն գրավելն աշխարհում ընդունված պրակտիկա է, մասնավորապես  արևմտյան կրակից դուրս բերված հեղափոխությունների ֆոնին:

Մեզ մոտ էլ ոմանք ոգեշնչվել են Վրաստանի, ապա Ուկրաինայի հեղափոխական հաջողած քամիներով: Ցուցարարները ներխուժեցին խորհրդարան: Նրանք իրենց հետ բերել էին կարմիր վարդեր: Հիշում ենք` Սահակաշվիլին բարձրացրեց կարմիր վարդ՝ ազդարարելով` «հրաժարական» և իրեն ներկայացրեց որպես նոր առաջնորդ:

Կամ օրինակ` 2012 թվականին Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորները փորձեցին գրավել ամբիոնը, ինչից հետո պատգամավորների միջեւ մասսայական ծեծկռտուք տեղի ունեցավ։

Երբ ընդդիմադիրները գրավեցին ամբիոնը, նրանք գրեթե 4 ժամ մնացին այնտեղ` պնդելով, թե իրենք ոչ թե գրավել են, այլ փրկել են ամբիոնը:

Նմանօրինակ մի իրավիճակ էլ տեղի է ունեցել Հարավային Կորեայի Ազգային ժողովում: Ամենամեծ ծեծկռտուքը տեղի է ունեցել 2009 թ. հուլիսին, երբ ընդդիմությունը փորձում էր խափանել հեռուստաընկերությանը վերաբերող հարցի քվեարկությունը: Այս անգամ ամբիոնը գրավեցին իշխող կուսակցության պատգամավորները, իսկ նրանց ընդդիմախոսները, փորձելով «ազատագրել» ամբիոնը, բառի բուն իմաստով՝ գրոհեցին գործընկերների գլուխների վրայով:

Թայվանի խորհրդարանում եւս ցանկացել են գրավել ամբիոնը՝ իշխանամետ պատգամավորները փորձել են ամբիոնից հեռացնել ընդդիմախոսներին, ովքեր խոչընդոտել են նոր ԱԷԿ-ի շինարարության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունմանը։ Այդ փորձից հետո մասսայական ծեծկռտուք է սկսվել։

Վերադառնալով Ուկրաինային՝ անկասկած այս երկիրը խորհրդարանական ծեծկռտուքների եւ ամբիոնը գրավելու փորձերի թվով բացարձակ առաջատարն է։ Տարիներ առաջ այստեղ այն ժամանակ ընդդիմադիր համարվող Բատկիվշինա կուսակցության պատգամավորները կրկին գրավեցին Ռադայի ամբիոնը:

Նրանք պահանջում էին Գերագույն վարչական դատարանից հետ կանչել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոյին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակի դիմումը: «Վլասենկոյին չենք հանձնի, ոչ ոքի չենք հանձնի»,- գոռում էին։

Եվ ընդամենն օրեր առաջ նմանատիպ դեպք կրկնվեց, երբ Ռադայում ելույթ էր ունենում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը։ Պատգամավոր Օլեգ Բարնան, ծաղիկները ձեռքին, մոտեցավ վարչապետին, գրկեց նրան ու հեռացրեց ամբիոնից: Վայրկյանների ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվեց:

Նախօրեին Զարուհի Փոստանջյանը ոչ մի կերպ չէր ցանկանկանում լքել ամբիոնը, փոխխոսնակն էլ համոզում էր` «ի՞նչ անեմ, տղամարդ չեք, որ գամ գրկեմ դուրս հանեմ» … Ի վերջո, չնախատեսված ընդմիջում հայտարարվեց։

Ի դեպ, Ազգային ժողովի ամբիոնը գրավվել է նաեւ 2002 թվականին, «Հանրապետություն» եւ ՀԺԿ ուժերի պատգամավորների կողմից: Նրանք պահանջում էին քննարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը։ Այն ժամանակ այս հարցն օրակարգ չէր ընդգրկվել, նիստն էլ ընդհատվել էր։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ