Չի ստացվի
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հաջողություն մաղթեց ՀԱԿ-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու և բավարար ստորագրություններ հավաքելու հարցում: Չնայած դրան՝ Սահակյանը տեսակետ հայտնեց, որ այդ նախաձեռնությունը հաջողություն չի ունենա: Ինչո՞ւ է ՀԱԿ-ը որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ.
«ՀԱԿ-ի կողմից դա արվում է նրա համար, որ խորհրդարանում կամ ընդհանրապես հասարակության մեջ լինի ցուցիչ, որ ինքն ամենաարմատական ընդդիմությունն է: Երևի չեք հիշում, թե ինչ էր կատարվում 1990-ական թվականներին. նրանք, ովքեր դարձան ընտրախախտողների պրոֆեսորներ, ես նրանց հրեշտակային ճանապարհներն ուղղորդողը չեմ:
Մեկն ասում էր՝ բոյկոտենք, մյուսն ասում էր՝ «ոչ» ասենք, մեկը գնում է մարզերը՝ քայլելով, մեկն ուզում է ապացուցել, որ ինքն ամենակարևոր արմատական ընդդիմությունն է»: Չի ստացվելու, համոզված է ԱԺ նախագահը: Ըստ ԱԺ նախագահի՝ իսկ, ահա, իշխանության ճանապարհը մեկն է՝ պետք է կարողանան ժամանակին փոփոխված սահմանադրությունը շրջանառության մեջ դնել: