26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք էլ միս ու արյուն ենք. ցմահ դատապարտյալները հացադուլ են սկսել

«Մենք միս ու արյուն ենք ու ապրել ենք ուզում, բայց մեզ մահապատժից ազատել ու ավելի դաժան մահվան են դատապարտել»,-Henaran.am-ին ցմահ դատապարտյալի խոսքը փոխանցեց հարազատներից մեկը, որը իր անվտանգությունից ելնելով չցանկացավ ներկայանալ:

Նշենք, որ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ կրկին  անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով:

Տեղեկությունը  փոխանցեցին ցմահ դատապարտյալների հարազատները: Ցմահ դատապարտյալները  նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել, հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի և իրենց վրա էլ տարածվի:

Հիշեցնենք, որ դեռևս մեկ ամիս առաջ նույն պահանջներով նամակ-խնդրագիր է հղվել Սերժ Սարգսյանին  և արդարադատության նախարարին: Ցմահ դատապարտյալները նշել էին, որ համապատասխան արձագանք չլինելու դեպքում պատրաստ կլինեն կտրուկ քայլերի:

Նշենք, որ  հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները պատրաստվում են Կառավարությա շենքի մոտ նստացույց և հացադուլ սկսել:

Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ ցմահ դատապարտյալները նույն պահանջներով հացադուլ էին սկսել, որը ժամանակավոր դադարեցրին, նշելով, որ սպասում են ՀՀ նախագահի և Արդարադատության նախարարի պատասխանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ