27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցը Թուրքմենստան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին Աշգաբադում մասնակցել է «Չեզոքության քաղաքականությունը. միջազգային համագործակցությունը հանուն խաղաղության, անվտանգության ու զարգացման» խորագրով միջազգային համաժողովին, որին ներկա են եղել աշխարհի ավելի քան 80 պետությունների նախագահների, օրենսդիր եւ գործադիր իշխանության ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գլխավորած պատվիրակություններ, մոտ երեք տասնյակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի հետ: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով Թուրքմենստանի մշտական չեզոքության 20-ամյակի կապակցությամբ, մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 50-րդ նիստին ընդունված մշտական չեզոքության կարգավիճակի մասին բանաձեւն ամրագրեց Թուրքմենստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքը, ինչն իր ուղղակի արտացոլումը գտավ նաեւ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին համաժողովին անձամբ մասնակցելու համար՝ տիկին Նուրբերդիեւան խոսել է երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված հարաբերությունների մասին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, փոխաջակցության եւ հարուստ ավանդույթների վրա, եւ որոնք ամուր հենարան են հայ-թուրքմենական միջպետական հարաբերություններում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ընթացող գործնական փոխգործակցության ընդլայնումը նոր հնարավորություններ է բացում երկու կողմերի համար: Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը հնարավոր է դարձնել առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ:

Այս համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական կապերի աշխուժացման, ինչպես նաեւ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ավելի հաճախակի հանդիպումների հարցը:

Հանդիպմանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ