27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հացադուլավորն ու զոհը` նույնն է

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ հայստանյան քաղաքական մշակույթի մեջ են մտել այնպիսի տարրեր, որոնք  շատ այլ տեղերում արդեն ավանդական են դարձել: Դրանցից մեկն էլ հացադուլն է, որին արդեն դիմել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Հացադուլ է անելու նաև մեկ այլ թեկնածու` Արամ Հարությունյանը, ով այդ մասին արդեն հայտարարել է:

՛՛Շատ չեմ վստահում, որ հացադուլը որպես կամք, միտք արտահայտելու տեսակ կարող է հեռանկար ունենալ, մանավանդ, եթե հացադուլ հայտարարողի նպատակը շատ հստակ չէ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խառատյանը: Վերջինս ընդգծեց, որ հացադուլը ուշադրություն գրավելու միջոց է: 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ հավելեց, որ յուրաքանչյուր թեկնածու նպատակ ունի մարդկանց ենթագիտակցության մեջ խոր հետք թողնելու, իսկ հացադուլն այդ իմաստով ավելի խելոք քայլ է: ՛՛Հացադուլ անողն ու զոհը կարող են նույնացվել, իսկ զոհը շատ է խաղարկվում քաղաքականության մեջ՛՛,-ասաց հոգեբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ