02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԵԽԽՎ բարձր պարգեւ Հերմինե Նաղդալյանին

ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն , ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի կողմից որոշում է կայացվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչում շնորհելու մասին:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵԽԽՎ վեհաժողովի անդամներ, հանձնաժողովի ¨ պատվիրակության նախագահներ: Արարողությանը մասնակցում էին նաեւ ԵԽԽՎ նախկին նախագահներ Մեվլութ Չաíուշօղլáõն և Ռենե Վան Դեն Լինդենը:

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Կլոդ Մինյոնը ներկայացնելով որոշումը, խոսեց նաև Հերմինե Նաղդալյանի անցած ճանապարհի, աշխատանքային ձեռքբերումների և աշխատանքային ուղղությունների մասին: ԵԽԽՎ նախագահը մասնավորապես նշեց նրա բազմաթիվ աշխատանքային զեկուցումները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես ազգային, այնպես էլ ընդհանուր Եվրոպական թեմաներով, այդ թվում հատկապես՝ “Կանանց աղքատացումը”,  Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև, 2012թ-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված §Արդարության վերահաստատումը տրանսակցիոն հարկի միջոցով” զեկուցումները և այլն:

ԵԽԽՎ պատվավոր անդամի դիպլոմի հետ միասին հանձնվեց նաև ԵԽԽՎ-ի մեդալ:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նշեց. “Շուրջ 10 տարի աշխատել եմ ԵԽԽՎ-ում և դա համարում եմ իմ քաղաքական կարիերիայի լավագույն էջերից մեկը: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Ալդե խմբին, տնտեսական զարգացման հարցերի հանձնաժողովին, հայկական պատվիրակությանը և ներկայացուցչական գործընկերներին համագործակցության համար: Այս տարիներին իմ պարտականությունն եմ միշտ համարել կամրջել Եվրոպական արժեքները և ԵԽԽՎ սկզբունքները Հայաստանի հետ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ