16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծխահարվել է

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մեկնած օպերատիվ խումբը, ՀՀ ՏԿ և ԱԻՆ ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը պարզել են, որ նույն օրը, ժամը 08.30-ին հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի 22 շենքի թիվ 10 բնակարանում, որը կասեցվել է ժամը 08.54-ին և մարվել՝ ժամը 09.06-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է 40 քմ տարածք:

Նույն օրը, ժամը 09.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծխահարում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրինա Մ.-ն, ով հայտնել է, որ հարևանի տան հրդեհից ծխահարվել է:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Երևանի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ