08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Ձու ուտող չկա

Հայաստանի ձու արտադրող ընկերությունները մտահոգված են: Պատճառն իրենց արտադրանքի սպառման ծավալների անկումն է:  

Henaran.am-ի հետ զրույցում ձու արտադրող ընկերություններից մեկի ներկայացուցիչն ասաց, որ եթե 2011 թվականի նոյեմբեր ամսին ընկերությունը 10  հազար արկղ ձու է իրացրել, նախորդ` 2012 թվականի նույն ժամանակահատվածում իրացման ծավալները շեշտակիորեն նվազել են` հասնելով 3 հազար արկղի:

Մեր զրուցակիցը նկատեց, որ խնդիրը մտահոգում է շուկայում գործող բոլոր տնտեսվարողներին: Ձու արտադրող ընկերությունները հակված են մտածելու, որ իրացման ծավալների անկումը պայմանավորված է կամ արտագաղթով կամ էլ` բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ. “այնքան են հարստացել, որ ձու չեն ուտում”:

‘’Այսօր խանութում  50-60 դրամով միայն ձու կարելի է գնել, ուրեմն կամ մեր քաղաքացիները հարստացել են եւ էլ ձու չեն ուտում, կամ արտագաղթում են’’ :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ