21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Չի կարելի ամեն ինչ այդքան անլրջացնել» /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ այն տեսակետների հետ, թե իշխանությանը չի հաջողվել իրականացնել լեգալ և դրական հանրաքվե: Լրագրողների հետ զրույցում նա հավելեց , թե չի կիսում նաև այն տեսակետները, թե խախտումներ չեն եղել: Ընդհակառակը` նա կոչ արեց լրագրողներին տալ հակառակ հարցը:

«Պետք է հարցնեք, թե ինչու ընդդիմությանը չհաջողվեց փաստարկներ ներկայացնել: Մեկ անգամ ևս նշում եմ` չի կարելի այդքան անլրջացնել ամեն ինչ. չեմ կարծում, որ ՀՀ-ում նույնիսկ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին 500 հազար կեղծ քվե է եղել, այն ժամանակ, երբ ասում էին`«պոլի փայտ լինի, բայց ՀՀՇ-ից լինի», երբ որ կարևոր չէր, թե ում են ընտրում, այլ ինչպես են հաշվում»:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ