30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Տաշիրը” կշարունակի

2013 թվականին ևս, ինչպես նախորդ տարիներին, “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների ղեկավարությամբ, կիրականացնի մի շարք մեծածավալ ծրագրեր: Հիմնադրամը ձեռնպահ է մնալու մասնավոր, անհատական դիմումներին ընթացք տալուց` գործունեության հիմքում ունենալով բացառապես համակարգված, ծրագրային աջակցությունների ու խրախուսանքների մեխանիզմը:

Նման որոշում է կայացվել “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երեկ կայացած նիստում, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:

 

Նիստում հաստատվել են ընթացիկ տարվա աշխատանքների մեխանիզմները: Մասնավորաբար, շարունակվելու են աջակցություններն ու խրախուսանքները տարբեր թիրախային խմբերին` հստակ ժամանակացույցով իրականացվելիք ծրագրերի շրջանակներում: Բոլոր ծրագրերը նախապես կքննարկվեն և կհաստատվեն  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերում, որից հետո անմիջապես դրանց մասին պատշաճ կարգով կիրազեկվի հանրությունը:

Ծրագրերը հաստատվելու են հստակ ամրագրված չափանիշների, առաջին հերթին` օբյեկտիվության և առաջնայնության նկատառումներով` ընդգրկելով այն ոլորտներն ու թիրախային խմբերին, որտեղ մեր պետության հնարավորությունները դեռևս լիարժեքորեն բավարար չեն:

 

 

“Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ