23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել

Բունդեսլիգայի պաշտոնական կայքն ամփոփել է 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները: Քվեարկած երկրպագուների մեծամասնությունը` 74 տոկոսը իրենց ձայնը տվել են Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, փոխանցում է armfootball.com-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (2-1) դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ դորտմունդյան ակումբը հաղթանակ կորզեց մրցավարի ավելացրած վերջին րոպեին:

Նշենք, որ երկրորդ տեղը զբաղեցրել է «Հերտայի» պաշտպան Ջոն Էնթոնի Բրուքսը (10 տոկոս), երրորդ տեղում է Մյունխենգլադբախի «Բրուսսիայի» պաշտպան Օսկար Վենդտը (8 տոկոս):

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ