25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանը հեռուն կգնա

Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելը մինչև 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունները օրակարգում կարող է լինել, բայց այն որևէ էական բան իրենից չի ներկայացնում, կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը.

«Սահմանադրական փոփոխություններից հետո, բոլորի համար պարզ դարձավ, որ նոր Սահմանադրությամբ վարչապետը լինելու է գլխավոր քաղաքական դերակատարը Հայաստանում, ու լինելու է ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկը: Հետևաբար, նոր վարչապետի թեկնածությունը կախված կլինի միայն ընտրությունների արդյունքից»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը կանխատեսեց, թե 2017 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձ կանի ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ. ինչու չէ` հնարավոր է մասնակցի նաև խորհրդարանական ընտրություններին:

Նկատենք, քաղաքական գնահատականներում չշտապող երկրորդ նախագահը վերջին 10 օրում երեք անգամ հիշեցրերց իր մասին սահմանադրական հանրաքվեի դեմ հրապարակային քարոզչությամբ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ