21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Միջադեպ ԱԺ-ում` դարձյալ Զարուհին

«Ժառանգական» Զարուհի Փոստանջյանն ու ԱԺ նախագահն այդպես էլ լեզու չեն գտնում: Այսօր` դեկտեմբերի 9-ին հերթական միջադեպը արձանագրվեց ԱԺ-ում: Հարցի իրավունք ստանալով` Զարուհի Փոստանջյանը համակարգչով փորձեց միացնել իր պայքարի կոչով տեսահոլովակը, սակայն Գալուստ Սահակյանը հերթական անգամ անջատեց խոսափողը՝ ասելով. «Հիմա կանցնի ու հարցը կտա»:

Սահակյանը դիմեց Փոստանջյանին. «Դե հիմա ձեր խոսքով, ձեր նախադասություններով ասեք»:
«Ես ձեզ հորդորում եմ մի քիչ զուսպ լինել, այդպիսի դրսեւորումները ձեզ չեն գեղեցկացնում, ձեր հետևից շատ տգեղ են արտահայտվում, որը ես չեմ ուզում լսել»:

«Ես համոզված եմ, որ ռեժիմից հնարավոր է ազատվել, մենք պետք է լինենք հետևողական եւ ռեժիմը կնահանջի: Հիմա հարց մեծահարուստ ղեկավարներին, որոնք նույնպես պետք է մասնակցեն պայքարին: Ուզում եմ լսել, դեկտեմբերի 11-ին գալո՞ւ են Ազատության հրապարակ, թե ոչ: Դա միակ ճանապարհն է, ժողովրդից ներում հայցելու համար»:

Կառավարությունն անպատասխան թողեց հարցը: «Ձերը հարց չէր, երգ էր, շաբաշ տվող էլ չկա, թողեք շարունակենք: Մի շարունակեք, մի ավելի ընդգծեք ձեզ»,-ԱԺ նախագահն արձագանքեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ