21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բարձրացնել` զորամասերում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը», որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Նա նշեց, որ երկարամյա զինծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում մարտական հերթապահության հատվածը կհաշվվի որպես զինծառայության կրկնակի ստաժ:
«Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել զինվորական հերթապահություն իրականացնող զորամասերում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև ապահովել զինծառայողների կողմից առանձնահատուկ պայմաններում մարտական ծառայության իրականացումը և բարձրացնել նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը՝ ուղղված լինելով զինծառայողներին լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, սպայական ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, որով մեկ անգամ ևս կբարձրանա ՀՀ անվտանգությանը, պաշտպանությանը և սահմանների անձեռնմխելիությանը՝ ուղղված զինված ուժերի գործընթացի որակը»,- ասաց Արա Նազարյանը:
Նախարարի տեղակալին հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով հարցրեց, թե ինչպես է Նազարյանը նայում նրան, որ եթե իրենք հրապարկում են նման գաղափար, ապա դա կարող է նաև գայթակղիչ լինել զինծառայողի համար, որը ցանկանա միայն երկու տարի հակառակորդի հետ շփման գծում ծառայել, որպեսզի իր ծառայության երկու տարին դառնա չորս տարի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ