«Բա, այստեղ ո՞նց են ասում՝ անջատեք խոսափողը». Զարուհին Լուիզային ԱԺ է բերել/վիդեո/
Որքան շատ է իշխանությունը նյարդայնանում Զարուհի Փոստանջյանի անկանխատեսելի պահվածքից, այնքան նա անկանխատեսելի է դառնում: Այս անգամ ԱԺ քառօրյայի հերթական նիստի օրը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր հետ աշխատանքի էր բերել դստերը` Լուիզային: Փոստանջյանը աղջկա հետ ներս մտավ ԱԺ նիստների դահլիճ, ապա դուրս եկան:
Բազմազավակ Զարուհին նշեց` այսօր Լուիզան մանկապարտեզ չի գնացել, ցանկացել է տեսնել, թե որտեղ է աշխատում մայրը:
Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանը ասաց, որ աղջկան տարել է իր աշխատասենյակ. «Ասում է՝ բայց սա քո տեղը չէ, ասում եմ՝ ո՞նց իմ տեղը չէ, ասում է՝ բա, այստեղ ո՞նց են ասում՝ անջատեք խոսափողը»:
Անդրադառնալով հրապարակմանը, թե «ամբողջ ՀՀԿ-ն գլուխ է կոտրում Զորուհի Փստանջյանի ելույթների դեմն առնելու համար»՝ Փոստանջանն ասաց` «Չգիտեմ՝ իրենք ինչ ենք անում, ես իմ գործն եմ անում»: