Շահնազարովը չի բացառում Արցախի մասին ֆիլմի նկարահանումը
Հունվարի 22-ին Երեւանում տեղի կունենա կինոռեժիսոր, “Մոսֆիլմ” կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի “Սպիտակ վագր” ֆիլմի պրեմիերան: “Սպիտակ վագր”-ը մասնակցել է մի շարք միջազգային կինոփառատոների, Capri, Hollywood կինոփառատոնում արժանացել է Capri Art Award գեղարվեստական մրցանակի։
Ռուսաստանի կողմից ներկայացվել է Կինոարվեստի ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի (Օսկար) մրցանակի` որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ, ութ անվանակարգում առաջադրվել է կինոարվեստի ու գիտության ռուսական ակադեմիայի “Ոսկե արծիվ” մրցանակի։
Լրագրողների հետ հանդիպմանը Շահնազարովը կիսվեց մինչ ասուլիսը նախագահական նստավայրում իր եւ նախագահ Սարգսյանի հանդիպման տպավորություններով. “Կարճատաեւ, բայց շատ կարեւոր հանդիպում էր նախագահի հետ: Մենք խոսեցինք Լեռնային Ղարաբաղի մասին, քանի որ իմ արմատներն են այնտեղից են, խոսեցինք համագործակցության մասին: Տաք եւ տպավորիչ հանդիպում էր:
Ինձ հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղը, եւ ես ուսումնասիրել եմ մեր ցեղի պատմությունը”,- ասաց Շահնազարովը, չբացառելով որ մի օր հնարավոր է կյանքի կոչվի Արցախի մասին ֆիլմի նկարահանումը: Հանրահայտ կինոռեժիսորին հետաքրքրում է նաեւ Հայոց ցեղասպանության “բարդ եւ պատասխանատու” թեմատիկան:
“Հայաստանը շատ վստահելի գործընկեր է Ռուսաստանի համար: Անգամ եթե հայերն ու ռուսները իրեր չսիրեին, միեւնույն է կյանքը կստիպեր նրանց լինել միասինհայ-ռուսական հարաբերությունների մասով նկատեց կինոռեժիսորը: