08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի սկանդալային հայտարարությունը

«Քվեարկության արդյունքները որոշում է ժողովուրդը: Ընտրությունները մեզ համար ընդունելի են, ունենք այն ինչ ունենք, իսկ եթե կան դժգոհություններ, թող դիմեն պատկան մարմիններին, եթե կան խախտումներ պատժվեն»: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե տեսանյութներ կան, որոնք ապացուցում են, որ ընտրակաշառք է բաժանվել` Աբրահամյանը շտապեց ասել` դրանք չստուգված են.

«Երբ ստուգվեն փաստերը, արձանագրվի, որ եղել են խախտումներ, դրանից հետո կպատժվեն բոլոր խախտում իրականացնողները: Ընտրություններից առաջ հավաքել ենք պատասխանատուներին, զգուշացել, որ որևէ մեկը «արջի ծառայություն» չմատուցի:

Ասել ենք, եթե մարդը ինչ որ քայլեր է կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- Աբրահամյանը տեսակետ հայտնեց, թե այդ տեսանյութերը տարածել են մարդիկ, ովքեր ուզում են ստվերել ընտրությունների արդյունքները:

«Դա որևէ հիմք չի, քանի որ տեխնիկայի պայաններում բազմաթիվ նկարներ են ստեղծում և գցում համացանց: Ես գտնում եմ, որ դրանք մոնտաժված են, եթե ոչ, ապա պատասխան կկրեն մարդիկ»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ