Սերժ Սարգսյանը կասի Օբամային
Ծաղկաձորում հւնվարի 18-21-ը անց է կացվում ՖԻԴԵ-ի նախագահական համաժողովը:
Ինչպես լրագրողների հետ մամուլի ասուլիսում նշեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ամեն տարի նախագահական նիստերը կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում, իսկ երբ գործադիր մարմնում քննարկվեցին 2013-ի առաջին նիստը Հայաստանում անցկացնելու հարցը, միանշանակ բոլորը կողմ էին:
Ըստ նրա` քննարկվելու են աշխատանքային շատ հարցեր, բայց ամենակարեւորը այն է, որ Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձը կիրառենք նաեւ այլ երկրներում: “Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջին նախագահն է աշխարհում, որ շախմատը ներառեց կրթական ծրագրերում: Հավատացեք, դա հեշտ գործ չէ, ու ես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեցի, թե ինչպես հաջողվեց համոզել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին գնալ այդ քայլին”,-ասան ՖԻԴԵ-ի նախագահը:
Համաժողովին մասնակցում էին 4 աշխարհամասի ներկայացուցիչներ: Ամերիկայի ներկայացուցչին հայ լրագրողները հարց ուղղեցին, թե պատրաստվում է համոզել Բարաք Օբամային շախմատի դասավանդումը ներառել ԱՄՆ կրթական համակարգում:
Նրա խոսքով` Ամերիկան մեծ երկիր է, բնակչությունը մեծ է, բայց շախմատ այնտեղ էլ են սիրում եւ նահանգներից, կարծում ենք, առաջարկություններ կարվեն: Շարունակելով հարցի պատասխանը` ՖԻԴԵ-ի նախագահը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը մասնակցում է աշխարհի շատ համաժողովների, ՄԱԿ-ի ասամբլեայի նստաշրջանների եւ կխնդրենք նրան, երբ հանդիպի Օբամային, կիսվի փորձով: