20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ո՞վ կհավատա նման բարբաջանքին»

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը ասում է՝ հանրաքվեն շատերի սրտով էր, ինչը երևում էր քարոզարշավի ընթացքում:

«Ես օրինակ` խախտումներ չեմ տեսել: Գնացել եմ իմ ընտրատեղամասում քվեարկել եմ, շատ հանգիստ մթնոլորտ: Որևէ մեկը եթե ասի ինչ-որ ընտրություններ անցնում են առանց ընտրախախտումների, ես չեմ համաձայնի, քանի որ անգամ տեխնիկական բաներ կան, որ թվում է՝ ընտրախախտում է, հետո պարզվում է՝ չնչին բան է»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե մոտ կես միլիոն ձայն կեղծվել է՝ պատգամավորն ասաց.

«Եթե լսենք Լևոն Զուրաբյանին, ամեն ինչ կեղծիք է, անգամ մինչև ընտրությունները, դրանից հետո, էտ թվերը որ ասում է, իհարկե հիմքեր չունի: Եթե ասեր 5-10 մարդ, միգուցե, բայց ով կհավատա նման բարբաջանքի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ