Դատարանը բավարարեց պաշտպանության նախարարի տիկնոջ հայցն ընդդեմ «Հրապարակի » /վիդեո/
Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և Սյուզան Սիմոնյանի դատական գործի դատավճիռը: Դատարանը վճռեց բավարարել հայցվոր կողմի հայցը: Մասնավարապես` «Հրապարակը» պետք է հերքի և այնուհետև իր կայքից հեռացնի դատական գործի քննման առարկա դարձած հրապարակումը:
Դատարանից Henaran.am-ի լրագրողը հայտնում է, որ «Հրապարակ» օրաթերթից որևէ ներկայացուցիչ դատական նիստին ներկա չէր:
Հիշեցնենք, Ռուզաննա Խաչատրյանը պահանջում էր հեռացնել «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը համացանցից եւ հերքել «իրականությանը չհամապատասխանող» փաստերն ու զրպարտող տեղեկությունները:
Մանրամասները տեսանյութում` քիչ անց: