Մամուլի խոսնակը զոքանչն է. Առավոտ
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, պատասխանելով ձեւավորվա՞ծ են, արդյոք, նախընտրական շտաբները, հայտնի՞ են վստահված անձանց անունները հարցին, ասել է.
“Մեր շտաբների տվյալները կարող եք ճշտել Ազգային վիճակագրական ծառայությունից: Ես ասել եմ, որ մեր բոլոր հայկական օջախներն ինձ համար շտաբ են, շտաբի պետը՝ տան շեֆը, իմ մամուլի խոսնակը՝ զոքանչը: Իսկ վստահված անձինք դուք եք, քանի որ ես ակնկալում եմ, որ յուրաքանչյուր այն քաղաքացին, որն առաջիկա 5 տարին երկրի կառավարման իրավունքը կվստահի ինձ, ուստի ես պարտավոր եմ գոնե մեկ օր վստահել իրեն”,-գրում է թերթը: