24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյուղնախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային համաժողովի նիստերին

Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում գտնվող  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության  համաշխարհային համաժողովի նիստերին:

 Նիստի  մասնակիցներն անդրադարձել են  զարգացող երկրների  մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով  ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաև գյուղատնտեսության  ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների և մոտեցումների անհրաժեշտության հարցերին։

 Քննարկումներին մասնակցելուց հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարը  հյուրընկալվել է Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Կայացաել են նաև երկկողմ հանդիպումներ  Բեռլինում գտնվող Ռուսաստանի Դաշնության,  Իսրայելի, Լիտվիայի, Էստոնիայի  և Վրաստանի գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  գյուղատնտեսության միջպետական հարաբերությունների զարգացման և գյուղատնտեսության ոլորտում համագործակցելու հարցեր:

Օրվա երկրորդ հատվածում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո Դա Սիլվայի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության  նախարարը շնորհակալություն է հայտնել Դա Սիլվային`  ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման և պարենային անվտանգության ապահովման  գործում  հետևողական աջակցության համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  հանդիպելու է  նաև Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության  պարենի, գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարար Իլզե  Այգների հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ