24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

3 միլիարդ ԱՄՆ դոլար. մեկնարկեցին խոշորագույն տրանսպորտային ծրագրերը

Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ “Հայաստանի հարավային երկաթուղի” և “Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ”  ծրագրերի մեկնարկը: 

՛՛Այս ծրագրերը կոչված են սկզբունքային փոփոխություն մտցնելու Հայաստանի և տարածաշրջանային հաղորդակցությունների կառուցվածքում՛՛,-ասաց նախարարը:  Արդեն ստորագրվել են շինարարության կոնսեցիոն պայմանագրերը, որոնց համաձայն՝ ՛՛Ռասաիա ՖԶԷ՛՛ ներդրումային ընկերությունը իրականացնելու է Հայաստանի հարավային երկաթուղու և Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի ֆինասնավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը՝ շինարարության ավարտից հետո երեսուն տարի շահագործման պայմանով:

Ընկերությունը ներգրավել է միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, ճանապարհային կոնստրուկցիաների կառուցմամբ մասնագիտացված և մեծ փորձ ունցող  ՛՛Չինաստանի՛՛ հաղորդակցային ընկերությանը՛՛, որն արդեն սկսել է աշխատանքները, և պետք է ավարտին հասցնի տասնութ ամսվա ընթացքում:

Շուրջ երեք միլիարդ դոլար արժողությամբ տարածաշրջանային նշանակության այս երկու ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանը կունենա Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի  նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին, ինչը կհանգեցնի տրանսպորտային ծախսերի և ժամանակի խնայողության՝ նպաստելով առևտրի խթանմանը :

Նշենք, որ այս ծրագրերի իրականացումը նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական  ծրագրում: Դրանց իրագործումը երկրի ռազմավարական խոշորագույն հեռանկարներից է համարվում։ 

՛՛Ռասիա ՖԶԷ” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին ևս կարևորեց այս ծրագիրը՝ նշելով, որ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում այն մեծ փոփոխություններ է բերելու:

Լրագրողների հետ զրույցում Բեգլարյանը նշեց, որ այս ծրագրերի իրականացման համար նախատեսված երեք միլիարդ դոլարը հատկացնելու են վերանշյալ երկու կազմակերպությունները, իսկ պետական բյուջեից այստեղ գումար չի ներդրվելու: Ճանապարհը ձգվելու է Մեղրիից մինչև Գագարին բնակավայր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ