ՀԱԿ-ը ՀՀՇ է դառնալու. Իրատես de facto
Ըստ “Իրատես de facto”-ի այն կոնգրեսականները, ովքեր պնդում էին, թե ՀԱԿ-ը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, երիցս ճիշտ էին, քանի որ նրա հեռանալուց հետո կոնգրեսն “ազգուտակով” կորավ:
“Չկա իրավահաջորդ ու չի էլ լինելու` սա խոստովանեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այս բացահայտ իրողությունը վաղուց է հասկացել, ուստի փորձում է կոնգրեսը կուսակցություն դարձնել:
Ավելին, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից ՀՀՇ են կերտում, ու հենց այս հանգամանքն է, որ լուրջ հակասությունների դուռ է բացել կառույցում ու պատերազմների սկիզբ դրել: Սակայն, ինչպես մեր աղբյուրն է պնդում, ՀԱԿ-ը պահող եւ այն ՀՀՇ-ի տարրալուծող ուժերի հարաբերակցությունը դեռեւս հավասար է, թեեւ գնալով ծանրանում է ՀՀՇ-ականների նժարը”,- գրում է թերթը: