02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի բավարար վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ. ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար

Փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական փուլը դիտարկելու նպատակով արդեն Հայաստան է ժամանել ԵԽԽՎ չորս հոգուց բաղկացած պատվիրակությունը / Լուկա Վոլոնտե`Իտալիա, Քերեն Վոլթսեթ` Նորվեգիա,  Ստեֆան Շենակ`Ավստրիա, Մայլիս Ռեփս`Էստոնիա /: Այն գլխավորում է  նորվեգացի Կարին Վոլդսեթը 

 Պատվիրակությունն արդեն երեկվանից սկսել է իր դիտարկումները:ԵԽԽՎ պատվիրակության նախագահը նախ ներկայացրեց պատվիրակության ընդունած հայտարարությունը:

Կարին Վոլդսեթի  խոսքով,  պատվիրակությունը ողջունում է ՀՀ իշխանությունների մտադրությունը` ընտրությունները կազմակերպել միաջազգային չափանիշներին լիովին համահունչ:

Պատվիրակությունը միեւնույն ժամանակ մտահոգիչ խնդիր է համարում ընտրացուցակներում դեռեւս պահպանվող մեծածավալ անճշտությունները, ինչպես նաեւ արտերկրում ապրող հայերի` ընտրություններին մասնակցության հարցում հստակության բացակայությունը: ’’Ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրությունների նախապայմանն է’’,-շեշտեց նա եւ հավելեց, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկինում արված առաջարկություններըը լիովին չեն իրականացվել:

‘’Քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ոչ բավարար հետաքրքրություն, ոչ էլ` վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ: Դա լուրջ մտահոգություն է,  հատկապես այն առումով, որ խոշորագույն քաղաքկան ուժերի ներկայացուցիչները,  որոնցից ակնկալվում էր թեկնածուների  առաջադրում, որոշել են դա չանել ընտրությունների նկատմամբ ոչ բավարար վստահություն պատճառով’’,-շարունակեց Կարին Վոլդսեթը: 

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի խոսքով, այս որոշման արդյունքում էլ ավելի է նվազել ընտրողների ունեցած ընտրության հնարավորությունը` բերելով ավելի ցավալի վիճակի.’’ Ընտրությունների վրա արդեն իսկ ստվեր է նետում հավատի պակասը’’:

Կարին Վոլդսեթը  ընդգծեց, որ պետք է վերականգնել ընտրությունների նկատմամբ վստահությունը, քանի որ ընտրությունները ժողովրդավարության համար էական նշանակություն ունեն:

ԵԽԽՎ պատվիրակությունը հույս հայտնեց, որ նախորդ տարվա մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արդեն իսկ քննադատության ենթարկված խնդիրները` ընտրողների հանդեպ սպառանլիքները եւ վարչական ռեսուսրսների կիրառումը, արդեն իսկ լուծվել են:  Պատվիրակությունը հուսով է նաեւ, որ բոլոր թեկնածուների համար հավասար դաշտ կստեղծվի` այդ թվում հավասարակշռված լուսաբանման միջոցով:

‘’Պատվիրակությունը ողջունում է մամուլի ազատության աճը եւ հուսով է, որ գրանցված թեկնածուները կսկսեն ընտրարշավը` հիմնելով ծրագրային դրույթների վրա եւ քաղաքական բանավեճը բովանդակային կլինի’’,-նշեց  Վոլդսեթը:

Անդրադառնալով բարեփոխված ԸՕ-ին, նա շեշտեց, որ օրենսգրքի պատշաճ կիրառումը նույնքան կարեւոր է, որքան նրա տեքստը:

Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունը Երեւանում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի, առաջադրված թեկնածուների, ԿԸՀ նախագահի, ՀՀ ոստիկանապետի, գլխավոր դատախազի, Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ հկ-ների հետ:

ԵԽԽՎ հիմնական պատվիրակությունը, որը բաղկացած է 22 անդամից, Երեւան կժամանի փետրվարի կեսերին: ԵԽԽՎ պատվիրակությունն իր դիտողությունները կներկայացնի ապրիլին` Ստրասբուրգում կայանալիք նիստի ժամանակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ