02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գիտնականները գտել են ոսկորները սոսնձելու միջոցը

Շվեդ գիտնականները պատրաստ են հեղափոխություն կատարել բժշկության մեջ: Նրանք շուտով կստանան այն նյութը, որը թույլ կտա բուն իմաստով սոսնձել կոտրված ոսկորները: Նյութի ստեղծման վրա նրանք աշխատել են 14 տարի:

Այն քսում են կոտրվածքի վրա: Հալոգենային լամպի ազդեցության տակ այն կարծրանում է, իսկ երբ ոսկորներն աճում են, սոսինձը ներծծվում է օրգանիզմի մեջ: Այդ կերպ նույնիսկ բարդ կոտրվածքները, ինչպիսիք են գանգի կամ ողնաշարի կոտրվածքները, հնարավոր կլինի բուժել տեղային թմրեցմամբ:

Նոր մեթոդը թույլ կտա կրճատել ինչպես վիրահատության, այնպես էլ  ապաքինման ընթացքը: Եթե նախկինում դա մոտ 3 ամիս էր տեւում, ապա այժմ հիվանդն արդեն 3 օրից կարող է նույնիսկ աշխատանքի գնալ:

Տոքսիկացման թեստ անցնելուց հետո սոսինձը կփորձարկվի կենդանիների վրա: Գիտնականները համոզված են, որ եթե ամեն ինչ հաջող անցնի, ապա նման վիրահատություններ հնարավոր կլինի անել հենց այս տարի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ