27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ը մեծ սպասելիքներ ունի ՀՀ նախագահի ընտրություններից. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը խոսեց “միջազգային համատեքստում Հայաստանի նախագահական ընտրությունները” թեմայի շուրջ: 

Քաղաքագետը նախ տարօրինակ համարեց ընդդիմության հիմնական ուժերի` թեկնածություն չառաջադրելը, քանի որ, ըստ նրա, դրանով իսկ ամեն ինչ կանխատեսելի դարձավ: “Կարելի է կանխատեսել Սերժ Սարգսյանի հաղթանակը, քանի որ հաղթողի հիմնական հավակնորդը հենց նա է”,-նշեց Սերգեյ Շաքարյանցը` հավելելով, որ անիմաստ է այն մարդկանց առաջադրվելը, ում հասարկությունը չի էլ ճանաչում:

Ինչ վերաբերում է միջազգային ուշադրությանն` ուղղված նախագահական ընտրություններին, ապա քաղաքագետի կարծիքով` հայաստանյան ընտրություններից մեծ սպասելիքներ ունի ԱՄՆ-ը, որը հատկապես մտադրություն ունի ընտրված նախագահի օգնությամբ առավել խորացնել Հայաստան-Արեւմուտք հարաբերությունները:

Բանախոսը անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չառաջադրվելուն: Նա պարզապես ասաց, որ մեղադրելու որեւէ առիթ չկա, քանի որ Քոչարյանը երբեք էլ չի բարձրաձայնել, թե մտադիր է առաջադրվել:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ