29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի կեսերին

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերին: Այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ եւ ձեռք բերվել համաձայնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի պաշտոնապես, սակայն արդեն հաստատված է, որ հանդիպումը կայանալու է դեկտեմբերին: «Ըստ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնության` կարվի հանդիպման մասին հայտարարություն համապատասխան ձեւով: Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը եւ առաջ է ընկնոմ: Թե ի՞նչ է դա իրենց տալիս: Բայց մենք այդպիսի բաներով չենք զբաղվում եւ ըստ պայմանավորվածության հայտարարություն կարվի այն ժամանակ, ինչի մասին պլանավորել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբերի ն»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ