30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զինծառայողը 8 տարեկան աղջկան ստիպել է ձեռք տալ իր սեռական օրգանին

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է 8 տարեկան աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։

Փաստինֆո-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ՝ 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Ըստ մեղադրական եզրակացության, Եղվարդի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Առաքելյանը խմած փորձել է իր սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալ եւ իր իսկ ննջարանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել 8-ամյա Լանայի (անունը փոխված է) նկատմամբ, պարտադրել վերջինին ձեռք տալ իր սեռական օրգանին….

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունն Առաքելյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (”Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները”) 3-րդ մասով նախատեսված հանցանք: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպասվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով:

Քննչական մարմնի միջնորդության հիման վրա դատարանն Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ