27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անցկացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր բրյուսելյան այցելության  շրջանակում բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծել է ՀՀ հանձնառությունը` իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում, որոնք էականորեն նպաստելու են ՀՀ-ում ներքին ժողովրդավարության խորացմանը: 

Այս մասին այսօր ասուլիսում ԱԺ Բրյուսել կատարած այցելությանն ամփոփելով, նշեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, բրյուսելյան պատվիրակության անդամ,  ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի պատվիրակությունն առաջարկել է, որպեսզի Եվրանեսթի լիագումար նիստը 2014-ին անցկացվի Հայաստանում: ‘’Եվրանեսթի նախագահը ստանձնեց այդ հանձնառությունը` կոչ անել իր գործընկերներին այն ՀՀ-ում անցկացնելու համար’’,-նշեց նա:

Բրյուսելյան այցելության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ՀՀ ներքաղաքական խնդիրներին: Կորյուն Նահապետյանի խոսքով,  իշխանությունների անունից Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանձնառություն է ներկայացրել առ այն, որ ՀՀ –ն պատրաստ է եւ ունի քաղաքական կամք առաջիկա ընտրութունները անցկացնելու ազատ, թափանցիկ եւ արդար, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին:

Եվրոպացի պաշտոնյաները, Կորյուն Նահապետյանի խոսքով, նշել են, որ անհրաժեշտ է իրականացնել քայլեր, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունները վերացվեն, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ անցած խորհրդարանական ընտրություններն առաջընթաց էին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ