Ընտրությունները կանցնեն օրենքի տառին համապատասխան. Գագիկ Մինասյան
՛՛Մեր հասարկության ճնշող մեծամասնությունը բավական լուրջ ակնկալիքներ ունի առաջիկա նախագահական ընտրություններից, որովհետև լուրջ աշխատանք է կատարվել նախորդ տարիների ընթացքում: Այս ընտրությունները մեկ քայլ առաջ կլինեն՛՛: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Վերջինս նկատեց, որ իրենց հաջողվեց կանխել ճգնաժամը, կարողացան դիմակայել ներքաղաքական լարված վիճակին և հետևողական աշխատանքի արդյուքնում այդ լարված իրավիճակն այլևս այսօր չկա: Բացի այդ ԱԺ-ում են գտնվում բոլոր խոշոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և սա հույս է ներշնչում, որ առաջիկա նախագահական ընտրությունները մի քայլ ավելի բարձր մակարդակով կանցնի, քան նախորդ բոլոր ընտրություներն են եղել:
՛՛Ակնկալում եմ, որ ընտրությունները կանցնեն օրենքի տառին համապատասխան, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը դրական արձագանք կտա ՛՛,-հույս հայտնեց պատգամավորը:
Քաղաքական ուժերի ընտրական գործընթացին չմասնակցելու մասին Մինասյանն ասաց, որ եթե նրանք վստահ լինեին, որ թեկուզ մի փոքր հանարվորություն ունեն հաղթելու համար, ապա կառաջադրեին իրենց թեկնածությունը: