«Ես հիշում եմ 88-ը, երբ զորքն էր կանգնած, բայց մարդիկ գալիս էին». Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը շահարկում է «փրկություն» բառը, քանի որ, ըստ նրա, այդ բառը ֆանատիզմ է պարունակում: «ԱԺ նախագահը պետք է այնպես անի, որ երկրում կայունություն ապահովվի: Այդ պատճառով ես չեմ ուզում գնահատականներ տալ որևէ կողմին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Լրագրողները պնդեցին, որ Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարել է, թե հեղափոխությունը սկսված է. «Դե հեղափոխությունը սկսված է, իրենք էլ հայտարարում են երկիշխանության մասին, բայց չտեսանք այդ երկրորդ իշխանության իշխաններին»::
Ինչո՞ւ են իշխանությունները խոչընդոտում մարզերից ավտոբուսների Երևան գալուն. «Ես հիշում եմ 1988-ը, երբ զորքն էր կանգնած, բայց մարդիկ գալիս էին ու իրենց տեսակետը հայտնում: Այնպես որ` պետք չէ նման պատճառներ բերել: Ոչ էլ պետք է այս Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կենաց ու մահու պայքար դարձնել, որովհետև եթե կընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ուրեմն` լավ, եթե չեն ընդունվի, ապա կյանքը դրանով չի վերջանում»: