Պայթունավտանգ իրավիճակ ՀՀԿ գրասենյակի մոտ /վիդեո/
Այս պահին «Նոր հայաստան» հանրային փրկության ճակատի երթը հասել է Երևանի Հանրապետության փողոց: Այստեղ երթի մասնակիցներին դիմավորել են ոստիկանական պատնեշով: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ` իրավիճակը այս պահին պայթունավտանգ է:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր հետ ծաղիկներ է բերել, որոնք ուզում է դնել ՀՀԿ գրասենյակի մուտքին: Ոստիկանները թույլ չեն տալիս: Ժիրայր Սեֆիլյանը խորհուրդ է տալիս շրջանցել գրասենյակը և երթը շարունակել այլ ճանապարհով, սակայն ժողովուրդը անդրդվելի է:
Նշենք, որ երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամները և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երթի մանսակիցներն իրենց հետ տանում են ՀՀ եռագույններ, «Պայքարը կյանք է, անտարբերությունը՝ մահ», «Ազգը կամ տականքը» գրությամբ պաստառներ:
Երթից հետո կազմակերպիչները նախատեսում են շուրջօրյա հանրահավաքներ սկսել Ազատության հրապարակում: