23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերբ լրագրողը մեր զինվորներին ՛՛գիժ հայեր՛՛ է անվանում

Սերբական առաջատար “Պոլիտիկա” օրաթերթում հրապարկվել է լրագրող Դրագան Վուկոտիչի հոդվածը՝ նրա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած այցի արդյունքում ստացած տպավորությունների մասին։ Լրագրողն իր ընթերցողին համառոտ ներկայացնում է Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունն եւ հատվածներ՝ առաջին գծում զինվորների հետ ունեցած զրույցներից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ակունքներին՝ լրագրողը գրում է, որ չնայած այստեղի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը ցանկանում էին միավորվել Հայաստանի հետ, կոմունիստական Կովկասյան բյուրոն 1921թ.-ին որոշում ընդունեց ի օգուտ Ադրբեջանի, ինչի մասին հայերը դեռ դառնությամբ են հիշում: “Ստալինը նվիրեց Արցախը Ադրբեջանին, քանի որ այն ժամանակ Հայաստանը շատ թույլ էր”,- մեջբերում է լրագրողն իր թարգմանչի խոսքերը: Հեղինակը հավելում է նաեւ, որ Հայաստանի համար նման անբարենպաստ որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ Աթաթուրքի Թուրքիան, որ աջակցում էր Բաքվին:

Ինքնավար Լեռնային Ղարաբաղը ստեծվել էր որպես “կղզյակ” Ադրբեջանի սահմաններում՝ ուղղակի ցամաքային կապ չունենալով Հայաստանի հետ: Խորհրդային տարիներին հաստատված ռեժիմի պայմաններում հնարավոր չէր լինում վերանայել հարցը, սակայն ԽՍՀՄ անկումը եւ 1988թ.-ին հայկական բնակչության դեմ սկսած ջարդերը շրջադարձային պահ դարձան:

“Երեւանի կենտրոնական հրապարկներից մեկում միտինգը պատմական անարդարության շտկման համար պայքարի սկիզբը դարձավ”,-նշում է հեղինակը: Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարում են ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին սեպտեմբերին, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից՝ 1991թ-ի դեկտեմբերին:

Հետագա ռազմական գործողություններում, որոնք ավարտվեցին 1994թ-ին, մոտավորապես 17000 մարդ զոհվեց, բայց իրական խաղաղությունը տարածաշրջանի համար դեռ չի սկսվել եւ մեծ է պատերազմի վերսկսման վտանգը:

Սերբ լրագրողը զարմանում է հայ զինվորների տոկունության, քաջության եւ աչալրջության վրա եւ նրանց կատակով “գիժ հայեր” անվանում: “Հենց դրա համար էլ ադրբեջանցիները չեն համարձակվում հարձակվել, չնայած նրանք ավելի շատ են: Նրանք գիտեն, որ մենք մինչեւ վերջ կկռվենք”,-նշում է Դրագան Վուկոտիչի հետ զրույցի բռնված զինվորներից մեկը:

Լրագրողը նշում է նաեւ, որ չնայած Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն չի ճանաչված, սակայն դե-ֆակտո լիիրավ պետություն է հանդիսանում, ունի սեփական կառավարությունը, խորհրդարանը, ոստիկանությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ