22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չեք ամաչո՞ւմ «հանրապետականներդ»՝ ուրացաք Աշոտ Նավասարդյանին, Անդրանիկ Մարգարյանին /վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված բանավեճին ասաց, որ իր կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային փաթեթի քննարկում այդպես էլ տեղի չի ունեցել:

«Մեր ազգը ևս մի խարան ստացավ, հրեշտակները վերևից հետևում են, Հայաստանի նկատմամբ ավելի ուշադիր են: Դուք, այս ի՞նչ եք անում ձեր ազգային առաջնորդի հետ, ձեր կազմակերպության հիմնադիրների, ղեկավարների հետ, էս ի՞նչ եք անում:

Անում եք այն, ինչ անում է ԿԳԲ-ն: Չեք ամաչո՞ւմ «հանրապետականներդ»՝ Աշոտ Նավասրադյանի, Անդրանիկ Մարգարյանի` ձեր առաջնորդների նախագծերը ուրացել եք …  Ոչ կոչվածները ևս, իրենք էլ իրենց ապուշի տեղ դրած փորձում են այլ բան անել: Ոչ մեկդ ձեզ ապուշի տեղ մի դրեք»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այս ամենին արձագաքնեց. «Մենք ոչ մեկին չենք ուրացել, եթե ձեր այլընտրանքը չեն քննարկել, չի նշանակում, որ պետք է ոչ ասեք, բացի այդ, ես տեղյակ չեմ, արդյոք ձեր առաջարկը քննարկվել է թե ոչ»,-ասաց Ավետիսյանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ