16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Եկեղեցու մոտ 15-ամյա տղան սեռական բռնության է ենթարկել 8-ամյա տղային

Կոտայքի մարզի 15-ամյա բնակիչը մեղադրվում է 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու մեջ”: Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարեւանությամբ գտնվող տարածքում։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 1997 թ. ծնված Կարենը (անունը փոխված է՝ հաշվի առնելով, որ հանցագործությունը կատարելու պահին մեղադրյալը նույնպես եղել է անչափահաս) 2012 թ. հունիսի 8-ին` ժամը 18-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարեւանությամբ առկա տարածքում, օգտագործելով մանկահասակ` 04.03.2004 թ. ծնված Ռոմանի (անունը փոխված է) անօգնական վիճակը եւ, խոստանալով տալ գնդակի օդափուչիկ, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Գործը 2012 թվականի սեպտեմբեր ամսից գտնվում է դատարանի վարույթում։ Հաղորդում է “Փաստինֆո”-ն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ