21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետը հանձնարարել է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 51  դեպքի մասով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4  վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ բավարար գնահատելով այդ ուղղությամբ աշխատանքների ներկա ընթացքը,  պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է   լինել առավել  խիստ և հետևողական:

«Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չեն:  Անհրաժեշտ է շարունակել խիստ հսկողությունը: Հատկապես վերջին շրջանում կրկին նկատելի է այդ երևույթի աշխուժացում, ինչն անթույլատրելի է: Ըստ այդմ ուժեղացրեք հսկողությունը հատկապես բակային տարածքներում, կամարանցումներում և շքամուտքերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ