23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բյուջե է մուտքագրվել 4,2մլն. դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23–27.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել 760.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 1,3 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 47,5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 4 գործի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1,26մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի   հայտնաբերած հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  4 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 4 որոշում, իսկ Տավուշի  տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

   Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 34,7կգ /88հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի  լսողական խանգարումներ  ունեցող երեխաների և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, <<Զատիկ>> Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի  ապօրինի որսի համար կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2մլն. դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ