01 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չեզոքացնել Լեւոնին

“Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցության քաղխորհրդի որոշմամբ կուսակիցներին ազատ ընտրելու հնարավորություն է տրվել, իհարկե, ընդդիմադիր թեկնածուներից:

“Իհարկե, խոսեցինք, որ նախընտրելի է Հրանտ Բագրատյանը, քանի որ ՀԱԿ-ում աշխատել ենք նրա հետ, ծանոթ ենք նրա հայացքներին, ծրագրերին: Բայց պարտադիր որոշում չի ընդունվել”,-ասաց Մակեյանը: Նրա ղեկավարած կուսակցությունը ՀԱԿ-ից դուրս գալու ցանկություն եւս չունի: “Ընդհակառակը, փորձում ենք ՀԱԿ-ը նախկինի նման գործոն դարձնել, հետ վերադարձնել ակտիվ քաղաքականություն”,-ասաց Մակեյանը:

Մեր այն հարցին, թե ճիշտ է, որ քննարկվել են եւ Լեւոն Տեր-Պետրոսյանից պահանջելու են Լեւոն Զուրաբյանի չեզոքացումը ՀԱԿ-ից, Մակեյանը ասաց, որ այդ փաստաթղթի վերաբերյալ այլ մանրամասներ չի կարող ասել:

“Քաղխորհուրդը որոշեց նախ քննարկել ներսում, այսինքն` ՀԱԿ-ի  կազմի մեջ մտնող կուսակցությունների հետ փորձելու ենք բանակցել, հետո արդեն հրապարակային որոշմամբ հանդես կգանք”,-ասաց Մակեյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ