Նախագահի 8 թեկնածուները գրանցվեցին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ին գրանցեց փետրվարի18-ին կայանալիք Նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներին: Անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրած բոլոր թեկնածուները գրանցվեցին:
Նրանք են գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ‘’Ռադիո Հայ’’ ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Ի սկզբանե նախագահ դառնալ ցանկացող թեկնածուները 15-ին էին, նրանցից 7-ը չկարողացան վճարել 8 մլն ընտրական գրավը: Ի դեպ, նրանցից Ռոբերտ Ահարոնյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, որն ընդունվեց: Մնացած թեկնածուների` Նարինե Մկրտչյանի, Տարոն Աբրահամյանի, Պավլիկ Սարգսյանի, ”Քաշաթաղ” ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանի եւ Մհեր Հայրապետյանի թեկնածությունը մերժվեց: Վերջինս, ի դեպ, որպես ընտրագրավ վճարել էր սիմվոլիկ 1000 դրամ:Մհեր Հայրապետյանը ԸՕ համապատասխան հոդվածի վերաբերյալ իր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացրեց ԿԸՀ-ին: