22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կադրային փոփոխություննե՞ր

‘’ՀՀԿ շտաբի եւ ԳՄ նիստերում ոչ միայն որոշումներ չեն կայացվել, այլեւ կադրային հարցերի հետ կապված որեւէ քննարկում չի եղել, ուստի այդ լուրերը ընդամենը դատարկ ասեկոսեներ են’’,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, թե ՀՀԿ-ն որոշել է ապագա կառավարության ղեկավարի եւ ԱԺ նախագահի հարցը , ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Մեր հարցին, թե առաջիկայում սպասվում են արդյո՞ք կադրային փոփոխություններ, Էդուարդ Շարմազանովն ասաց. ”Հանրապետական կուսակցությունն այսօր ունի երկու կարեւոր  խնդիր`ազատ, արդար, ժողովրդավարական աննախադեպ ընտրությունների անցկացում եւ այդ ընտրությունների արդյունքում իր սատարած թեկնածուի հաջողություն’’:

Շարմազանովը հավելեց, որ ՛՛Հանրապետականը՛՛ սովոր է ՛՛դանդաղ շտապել’’  եւ ամեն ինչ անել իր  ժամանակին.’’ Այս պահին կադրային որեւէ  խնդիր կուսակցության ԳՄ օրակարգում դրված չէ: Ապագա կառավարության ձեւավորման խնդիրը ՀՀ նախագահի լիզորությունների շրջանակներում է եւ նախագահն իր լիազորությունների  շրջանակներում, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, կորոշի ինչպես վարվել’’:

Էդուարդ Շարմազանովն անհիմն որակեց նաեւ իր եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի անվան հետ կապված խոսակցությունները, թե իբր վերջիններս իրենց անուններն են շրջանառում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ