24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ է մկրտությունը

Մկրտությունը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ կնունքը կարևոր իրադարձություն է, որի միջոցով մարդ դառնում է քրիստոնյա, Հիսուս Քրիստոսի հետևորդ: Մկրտությամբ մարդ մաքրվում է ադամական, նաև մինչև մկրտությունը գործած մեղքերից և խնդրում Աստծուն ներել դրանք: Քրիստոնյա դառնալու միակ ճանապարհը մկրտությունն է, իսկ մկրտության պայմանը հավատքն է: Մկրտվողը պետք է հավատա Ամենասուրբ Երրորդությանը, որովհետեւ ինչպես Քրիստոս ասաց. «Նա, ով հավատում է և մկրտվում, պիտի փրկվի, իսկ նա, ով չի հավատում, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԳ:16)։

Հայ առաքելական եկեղեցին երեխաներին սովորաբար մկրտում է 8 օրականում՝ մանուկ Հիսուսի 8 օրական թլփատության և անվանակոչության օրինակով։ Մկրտության կարևորությունը հասկանալու համար պետք է գիտենալ, որ նույնիսկ Հիսուս Քրիստոս մկրտվեց Հորդանան գետում Հովհաննէս Մկրտչի կողմից (տե՛ս Մատթ. Գ 13-17, Մարկ. Ա 9-11, Ղուկ. Գ 2-22, Դ 1)։

Հետո, երբ Իր առաքյալներին ուղարկեց քարոզության, պատվիրեց նրանց. «Սրանից հետո գնացե՛ք, Ավետարանի աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. ԻԸ 19)։ Հայոց Եկեղեցին արգելում է Մկրտության խորհրդի կրկնումը, քանի որ այն վերստին հոգևոր ծնունդ լինելով՝ մարմնավոր ծնունդի պես մեկ անգամ է կատարվում: Ավետարանը և Հավատո հանգանակը նույնպես հայտարարում են, որ մկրտությունը մեկն է։

«Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատք, մե՛կ մկրտություն»,- ասում է Պողոս առաքյալը (Եփես. Դ 5):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ