Արոնյանը եւ Մովսիսյանը Վեյկ Ան Զեեում
Լեւոն Արոնյանը հունվարի 11-27-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվելիք “Տատա Սթիլ” փառատոնի գլխավոր, A մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Կարլսենը, Կարուանան, Կարյակինը, Անանդը, Նակամուրան, Վան Հաոն, Լեկոն, Գիրին, Հարիկրիշնան, Վան Վելին, Սոկոլովը, Լ’Ամին, Հոու Յիֆանը:
Այդ նույն օրերին Սերգեյ Մովսիսյանը կխաղա փառատոնի B մրցաշարում: