05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լևոն Զուրաբյանը գլխավոր դատախազին կներկայացնի սկանդալային տեսանյութ /վիդեո/

Այսօր, նոյեմբերի 26-ին Քաղաքագետների միության հրավիրած կլոր-սեղան քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընդդիմությունը բավականին հզոր է ու պատրաստ` կայուն պահելու «ոչ»-ը ու գնալու հաջողություն բերող քայլերի:

Զուրաբյանը նշեց, որ իշխանությունը խուճապի մեջ է և Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը կդիմի հնարավոր ընտրակեղծիքների.

« Ընտրակաշառքի բաժանումը լինելու է իրենց դեմ, նրանք հասկանում են, որ դա կբերի «ոչ»-ի բանակի ավելի մեծ մոբիլիզացիայի: Նրանք հասկացել են , որ իրավիճակի միակ փրկությունը այն է, որ տեղամասերում կեղծեն արձանագրությունները: Ահա այս է իրենց այսօրվա միակ ռազմավարությունը: Այդ պատճառով էլ մարդկանց մոտենում են մարզպետները, քաղաքապետերը և ուղղակիորեն առաջարկում են կաշառք: Ես հայտարարում եմ, որ նման մի տեսագրություն ուղարկելու ենք գլխավոր դատախազություն: Մենք շատ ունենք, բայց կներկայացնենք մեկը: Այսօր ես հանդիպելու եմ գլխավոր դատախազի հետ և հաղորդումը հանցագործության մասին կներկայացն եմ նրան»:

Զուրաբյանն ընդգծեց` խայտառակ պարտությանը դեմ գնալու համար իշխանությունը ունի երեք ճանապարհ:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ