23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու է լռում ԱԱԾ-ն. ուշագրավ մանրամասներ

Երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության կողմից տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

ԱԱԾ-ն հաղորդել էր, որ հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։ Թե երբ կավարտվի ԱԱԾ-ի վարույթում գտնվող այս գործի նախաքննությունը և գործը կուղարկվի դատարան, օրենքը հստակ ժամկետներ չի սահմանում, ամեն ինչ կախված է բերված անհրաժեշտ ապացույցների առկայությունից:

Հետաքրքրական է, որ մինչև այս պահը ԱԱԾ-ն ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի հրապարակել, թե ձերբակալված անձանց ինքնության, թե գործի շրջանակում իրականացվող գործողությունների վերաբերյալ, մինչ այս միայն հրապարակվել է հայտնաբերված զինատեսակների ցանկը և ենթադրյալ կազմակերպչի անձնական տվյալները, ինչպես նաև ձերբակալման գործողությունների տեսագրությունը:

Նկատենք, որ երեկ ԱԱԾ-ն Գյումրիի Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի շենքում խուզարկություն էր իրականացել: Բանն այն է, որ երեկ լրատվադաշտում շրջանառվում էր այն տեղեկությունը, Կաթողիկե եկեղեցուն պատկանող ռադիոկայանի համացանցային տիրույթի ուղիղ եթերում պարբերաբար հարցազրույցներ են տվել երեկ ձերբակալված Արթուր Վարդանյանի ղեկավարած «Հայոց Վահան» միության անդամները և հենց ինքը՝ Վարդանյանը:

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ականատեսների փոխանցմամբ` ԱԱԾ-ն ռադիոկայանի շենքից դուրս է բերել իրեր: ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ չտարածեց նաև, թե ինչ էր փնտրում և ինչ է գտել ԱԱԾ-ն այդ շենքում:

Տեղեկացնենք, որ եթե երեկ հնարավոր էր որևէ կերպ կապնվել ԱԱԾ-ի լրատվական ծառայության հետ, ապա այսօր ծառայության հեռախոսահամարները շարունակ լռում են : Իսկ թե երբ ի վերջո ԱԱԾ-ն կորոշի խախտել լռությունը, պարզ կդառնա առաջիկայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ