Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը` 5+1
Երեկ ՀՀԿ նախըտրական շտաբի ընդլայնված նիստ է եղել, որտեղ որոշել են շտաբի պետերի տեղակալները: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաստատվել են շտաբի պետի տեղակալները` Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան, Դավիթ Հարությունյան, Միքայել Մինասյան, Լեւոն Յոլյան: ՀՀԿ գործադիր մարմնի բոլոր անդամները եւս շտաբի անդամներ են: Հիշեցնենք, շտաբի պետը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է:
ՀՀԿ-ն քարոզարշավը կսկսի հենց հունվարի 21-ից` “Դեպի ապահով Հայաստան” կարգախոսով: Ի դեպ, ՀՀԿ-ն առաջինը լինելու է Սյունիքում:
Է. Շարմազանովը դեռ չբացահայտեց ՀՀԿ-ի քարոզարշավի մարտավարությունը, միայն նշեց, որ կարեւորվում է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: